Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես նշում են թուրքական զլմ-ները, կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը և տարածաշրջանում վերջին զարգացումները:

Էրդողանը շեշտել է, որ Գազայում մարդասիրական իրավիճակը շարունակում է վատթարանալ, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի անհապաղ լուծում գտնելու համար: Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերջ դնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը և իրականացնել երկու պետությունների լուծումը։

125