
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելն այսօր հայտարարել է Գազայի որոշ հատվածներում ռազմական գործողությունները դադարեցնելու և մարդասիրական օգնության տրամադրման միջանցքներ ստեղծելու մասին։ Հայտարարությունը հնչել է անկլավում սրվող սովի, թերսնուցումից ավելացող մահերի ու միջազգային ճնշումների ֆոնին։
Եգիպտոսի պետական Al Qahera News հեռուստաալիքը հայտարարել է, որ օգնությամբ բեռնված շարասյունը սկսել է շարժվել դեպի Գազա։
Անցած հինգշաբթի ՄԱԿ-ը հայտարարեց, որ Իսրայելը բավարար երթուղիների այլընտրանքներ չի տրամադրել միջազգային օգնության համար, ինչը խոչընդոտում է սննդի ու դեղորայքի տրամամադրումը։
Իսրայելը հերքում է մեղադրանքները, պնդելով, թե միջազգային օգնության դադարեցումը նպատակ ուներ ճնշում գործադրել Համասի վրա՝ Գազայում դեռևս պահվող տասնյակ պատանդներին ազատ արձակելու համար։