Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում սաստիկ շոգերի պատճառով մի շարք շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնք ընդհուպ մոտեցել են Անթալիային և այլ ափամերձ հանգստավայրերի։
Այսօր թուրքական իշխանությունները հայտնել են, թե որոշ շրջաններում հաջողվել է մարել կրակը։ Ստամբուլից հարավ գտնվող Բուրսա նահանգում, սակայն, գրանցվել են հրդեհների նոր բռնկումներ։
Անթալիայում օրվա ընթացքում ջերմաստիճանը հասնում է մինչև +35°C-ի, քամու արագությունը՝ մինչև 27 կմ/ժ։ Թուրքիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է մինչև +50°C-ի։
Ընդհանուր առմամբ, երկրով մեկ տարհանվել է ավելի քան 1500 մարդ, այսօր հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը մարելիս զոհվել է 10 հրշեջ։
27 Հուլիս, 2025 20:18
164