Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․ Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի գազասպառողների, «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

 

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

269