Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսի խոսքերը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին չի համարում Վաշինգտոնի կողմից ներկայացված վերջնագիր։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Վենսը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը և Ուկրաինան չհամաձայնվեն Վաշինգտոնի կողմից առաջարկվող հակամարտության դադարեցման նախաձեռնություններին, Միացյալ Նահանգները կհեռանա բանակցային գործընթացից։
«Ոչ, ԱՄՆ-ն շարունակում է իր միջնորդական ջանքերը, և, իհարկե, մենք ողջունում ենք այդ միջնորդական ջանքերը: Մենք նաև շարունակում ենք մեր շփումները, կրկնում եմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը Վենսի հայտարարությունը համարում է Վաշինգտոնի կողմից ներկայացված վերջնագիր:

272