Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում տարածված մի տեսանյութի, որում ընդդիմադիր երիտասարդները շրջապատել են իր մորը։

«Ռոբերտ Քոչարյանի հերթական ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչները ակցիա են անում և պատահաբար հանդիպում են խանութից վերադարձող մորս՝ 70-անց, հաշմանդամություն ունեցող կնոջ, ձեռքից քաշելով՝ փորձում են համոզել, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու ինչ-որ հերթական զառանցանքի տակ։ Մայրս շատ գրագետ կերպով փորձում է բացատրել, թե ինչու է իրենց արածը հիմարություն։ Չեն բավարարվում դրանով, ինչ-որ պահից ընդդիմադիրները պարզում են, որ իմ մայրն է, ու 6-7 հոգի երիտասարդներով շրջափակում են, սկսում են տարօրինակ՝ իրենց նեղ շրջանակներում, ընտանիքներում ենթադրաբար կիրառելի ձայներ հանել, ինձ վիրավորել մորս մոտ, փորձում են հունից հանել նրան, նկարահանել սկանդալի համար։ Նողկալի այս միջադեպը տեղի չէր ունենա, եթե էդ գործող անձանց՝ երիտասարդների մայրերը նրանց տված լինեին այնպիսի դաստիարակություն, որպիսին տվել է ինձ իմ մայրը։ Եթե տված լինեին, ակնհայտորեն էդ մարդիկ կհասկանային, որ 70-ն անց ու ձեռնափայտով քայլող կնոջ հետ էդպես վարվելն ուղղակի լկտիություն է՝ ինչքան ուզում է քաղաքական տարակարծություն ու թշնամանք ունենաս նրա որդու հետ» ,- նշում է նա։

Ալեքսանյանը ընդգծում է՝ սրա քաղաքական պատասխանը ստանալու են, քանի որ ոչ մեկի նկատմամբ ինքն այլևս գծեր չունի։

«Սա ձեր ֆինանսավորած քաղաքական ակցիան է, սա ձեր՝ տարիք, սրբություն, ոչ մի բան չհարգող ակցիան է։ Չի կարելի այդքան ողորմելի լինել։ Բոլորդ դրա քաղաքական պատասխանը ստանալու եք ու շատ եք փոշմանելու ձեր արածի համար»,- ասում է Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

193