Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Հանրային ՀԸ եթերում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին՝ կապված Արայիկ Հարությունյանի հետ:

Քոչարյանը, նշենք, ասել էր, թե Բակո Սահակյանից տեղեկացել է, թե Արայիկ Հարությունյանն ասել է՝ եթե հանդիպի Քոչարյանի հետ՝ Փաշինյանն իրեն «կուտի»:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի այս դիտարկմանը, Չախոյանն ասաց՝ զերծ կմնա Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանին վերագրվող խոսքերը մեկնաբանելուց կամ հերքելուց բայց մեկ ընդգծում ունի:

«Փաշինյանն եթե «կուլ տվող» լիներ, Ռոբերտ Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերը արտահայտելու հնարավորությունը չէր ունենա»,- ասաց Չախոյանը:

171