
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական դատարանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին մեղավոր է ճանաչել 2021-2023 թվականներին COVID-19 պատվաստանյութերի գնման պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար։ Այս մասին հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը, փոխանցում է Araratnews.am-ը։
«Դատարանը հայցվորի փաստարկները հիմնավորված է համարել», - ասվում է դատարանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ «Նյու Յորք Թայմս» թերթը մեղադրանք է առաջադրել ԵՀ ղեկավարին՝ պնդելով, որ համավարակի գագաթնակետին ֆոն դեր Լեյենը անձնական նամակագրություն է ունեցել Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ, որում նա համաձայնեցրել է ԵՄ-ի համար ավելի քան 30 միլիարդ եվրո արժողությամբ պատվաստանյութերի գնման պայմանագրերի պայմանները։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հրաժարվել է թույլատրել լրագրողներին հրապարակել այս SMS հաղորդագրությունները, ինչը կասկածներ է առաջացրել պատվաստանյութերի գնման շուրջ բանակցություններում թափանցիկության բացակայության վերաբերյալ։