ԱՄՀ-ն Հայաստանին կհատկացնի 36 մլն դոլարի վարկ

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 36.9 մլն դոլարի փաստացի հատկացումը՝ փոխանցում է Gazeta.ru կայքը:
«ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է stand-by վարկի վերաբերյալ պայմանավորվածության ծրագրի շրջանակում ՀՀ գործունեության արդյունքների երրորդ ամփոփումը»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՀ տվյալների համաձայն՝ կապված կորոնավիրուսի համավարակի և Արցախի շուրջ ստեղծված վերջին իրավիճակի հետ, ակնկալվում է, որ 2020-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ն կնվազի 7%-ով, իսկ հաջորդ տարի սպասվում է վերադարձ դեպի դրական աճ:
Բացի այդ, չնայած տնտեսական անորոշ հեռանկարներին ու ճնշմանը, երկրի իշխանությունները հավատարիմ են տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ուղղված մակրոտնտեսական կայունության պահպանմանը և սոցիալական ծախսերի ապահովմանը:
12 Դեկտեմբեր, 2020 23:17
734
ՏԿԵ նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր
18 Հունիս, 2025 13:31
Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին
17 Հունիս, 2025 17:19
ՊԵԿ նախագահն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք ոլորտներում արձանագրված բարեփոխումները
10 Ապրիլ, 2025 10:09