Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա, Երևանն այդ տերմինն անգամ չի օգտագործում, «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին, ըստ IRNA-ի, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան», - նշել է նա:

Նա հիշեցրել է Իրանի նախագահի դիրքորոշումը, որ տարածաշրջանային համագործակցությունը չափազանց կարևոր է, և պետք է համատեղ ուժերով շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր։

144