
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին, ժամը 15:00-ին,Հայաստանի Նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և արտերկրի ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ 2 տարիքային խմբերում (մինչև 10 և 10-15 տարեկան), ովքեր իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները:
Եզրափակիչ ցուցահանդեսին մասնակցում են 80 լավագույն ստեղծագործություններ՝ միջազգային արհեստավարժ ժյուրիի կողմից ընտրված։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում է խաղաղության երազանքներ ու պատկերացումներ՝ երեխաների անկեղծ տեսանկյունից։
Միջոցառման ընթացքում կհանձնվեն մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։ Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում։ Շուտով գործարկվելու է artforpeacekids.com կայքը,որը կդառնա միջազգային հարթակ, որտեղ կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները՝ խաղաղության, համերաշխության և հույսի ուղերձներով։
Այստեղ արվեստը կդառնա կապող կամուրջ՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ստեղծագործողների միջև։ Վայրը՝ Հայաստանի Նկարիչների միություն, Աբովյան 16 Ամսաթիվ՝ 2025թ․ մայիսի 24 Ժամը՝ 16:00 Հրավիրում ենք բոլորին մասնակցելու և աջակցելու նոր սերնդի ստեղծարար աշխարհայացքի ձևավորմանը։