

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռոբերտ Քոչարյանի շուրջ ատելության մթնոլորտ կա առաջին օրվանից, երբ դառել է երկրի ղեկավար. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով հարցին՝ մրցակի՞ց է համարում Քոչարյանին։
«Ատելության մթնոլորտ է եղել՝ «օպերացիա կոլցո»-ներով, «հոկտեմբերի 27»-երով, «մարտի 1»-երով։ Երկրորդ՝ ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում»,- ասել է Սիմոնյանը։
Հարցին՝ ինչպես է այդքան վստահ ասում, եթե ինքը չէ որոշողը, Սիմոնյանը արձագանքել է.
«Կլինի, ես վստահ եմ, որ կլինի, որովհետև հավատում եմ մեր արդարադատությանը, որովհետև այդ արդարադատությանը հետևողը, դրա մեջ բարեփոխումներ անողը նաև ես եմ»,- ասել է ԱԺ նախագահը։
Լրագրողի հարցին՝ ինչու մինչ այժմ չի եղել, Սիմոնյանը նշեց՝ 7 տարի է անցել, գուցե 5 էլ անցնի։
«Հիմա ինչ անենք, ինչ-որ մեկը ժամկե՞տ է դրել․ քննիչները, որոնք հիմա հետախուզման մեջ են, քննիչների մակարդակով ապացույցներ են վերացրել»,- ասել է Սիմոնյանը։