
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Երևան։ Այս մասին հայտնում է երկրի արտգործնախարարությունը՝ Araratnews.am-ի փոխանցմաբ։ Նախատեսվում է հանգամանալից բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, սպասվում են քննարկումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
«Լավրովը ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում Ռուսաստանի համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական հանրության առջև, ինչպես նաև կհանդիպի իր հայրենակիցների հետ Երևանում Մոսկվայի տանը։
Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կդրվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, իսկ ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը։