Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկվում է Երևանի քաղաքի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշման մեջ լրացում կատարել՝ ավելացնելով 1 կետ: Այդ մասին Երևան քաղաքի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին ասաց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ ներկայացնելով համապատասխան հարցը:

Ավելացած կետի բովանդակությունը հետևյալն է. «Երևան քաղաքի վարչական տարածքում պետական ենթակայությամբ գործող սոցիալական պաշտպանության կազմակերպությունների համար Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի սահմանների ճշտման և հողահատկացման հիմքերի վերականգնման դեպքերում փաստաթղթերի նախապատրաստման համար 2025 թվականի համար սահմանած տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դյուրքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ»:

Դավիթ Հակոբյանը  տեղեկացրեց, որ փոփոխության համար հիմք է ծառայել Երևան քաղաքի վարչական տարածքում պետական ենթակայությամբ գործող սոցիալական պաշտպանության կազմակերպությունների հողամասերի սահմանների ճշտման համար տեղական վճարի նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ ԱՍՀ նախարարութան՝ 2025 թվականի գրությունը:

Երևանի ավագանին կողմ քվեարկեց առաջարկվող փոփոխությանը:

150