Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնի Հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցները, որոնց հետևանքով զոհվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ, կապված են հակասեմականության հետ․ այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

«Վաշինգտոնում տեղի ունեցող այս սարսափելի սպանությունները, որոնք ակնհայտորեն պայմանավորված են հակասեմիտիզմով, պետք է անհապաղ դադարեցվեն», - գրել է պետության ղեկավարը։

Թրամփը շեշտել է, որ «ատելությունն ու արմատականությունը տեղ չունեն Միացյալ Նահանգներում»։ Նախագահը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Հրեական թանգարանի մոտ կրակոցներից սպանվել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները։ NBC-ի հաղորդմամբ՝ մի տղամարդ կրակ է բացել՝ գոռալով. «Ազատագրե՛ք Պաղեստինը»։ Նրա ինքնությունը չի բացահայտվել։

74