
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 21-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Վրացական երազանքը» անվանել է «հակաամերիկյան կառավարություն»՝ ի պատասխան կոնգրեսական Ջո Ուիլսոնի հարցին։
«Արդեն 200 օր է, ինչ ազատատենչ վրացիները հերոսաբար դուրս են եկել փողոցներ՝ ձեռքներին ամերիկյան դրոշներ և նախագահի (Թրամփի) պատկերով պաստառներ», - ասել է Ուիլսոնը։ Նա հարցրել է Ռուբիոյին, թե ինչ կանի ԱՄՆ Պետդեպարտամենտը նրա ղեկավարությամբ՝ հակաամերիկյան «Վրացական երազանքին» ստիպելու իրական գին վճարել վրաց ժողովրդի անունից։
Ռուբիոն պատասխանել է. «Ես կվերադառնամ իմ բացման խոսքին՝ Միացյալ Նահանգների նպատակը մեր ազգային շահն է։ Այսպիսով, մենք կասեինք. մեր շահերի՞ց է բխում ունենալ հակաամերիկյան կառավարություն, որը ղեկավարում է աշխարհի կարևոր մասը։ Եվ եթե ոչ, մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի այս կառավարությունը վճարի»։