Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկին՝ կրթության ոլորտում տարիներ շարունակ ցուցաբերած արդյունավետ աջակցության համար։ Նա կարևորել է ՀԲ-ի շարունակական ներգրավվածությունը կրթության ոլորտի բարեփոխումներում՝ ընդգծելով, որ գործընկերային հետևողական մոտեցումը նպաստում է երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։

Միխալ Ռուտկովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը կրթության և գիտության ոլորտների բարեփոխման հարցում և վերահաստատել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու այս ոլորտի բարեփոխումներին:

Ավելին՝ https://escs.am/am/news/29364

☑ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ:

94