Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել:

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/ վաճառվող տոմսերը կեղծ են։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում, իսկ վաճառքն իրականացվում է բացառապես https://tickets.ffa.am/ կայքում:

Խնդրում ենք բոլորին զգուշանալ https://ticket-am.com/ և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

208