Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. այս մասին ասել է երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:

«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար: Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար», - ասել է Կավելաշվիլին:

198