Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։

Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծաղկաձորում «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:

1099