Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանին, որն այցով գտնվում է Մոսկվայում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը նշել էր Լավրովի և Ֆիդանի բանակցությունների թեմաները։ Դրանք ներառում են համագործակցությունը Սիրիայում, Սև ծովում անվտանգ նավագնացությունը և «Կապույտ հոսք» ու «Թուրքական հոսք» գազատարների օգտագործումը։

Մինչ այդ Ֆիդանն արդեն հանդիպել էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կայացած բանակցություններում։

232