
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության պահպանման հիմնարար սկզբունքները։
«Փոքրիկ փրկարար» գոտում ծանոթացան առաջին բուժօգնության կանոններին, սովորեցին ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել ուրիշներին։
Իսկ «Փոքրիկ քաղաքացի» գոտին լի էր առաջին անգամ անձնագրային ծառայություններից օգտվող փոքրիկներով։ Երեխաները ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում հետևեցին նույնականացման քարտի պատրաստման և տրամադրման ընթացքին՝ ծանոթանալով Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի դառնալու գործընթացին։
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց խաղերով, քվեսթներով, նվերներով և անակնկալներով, որոնք երեխաների օրը դարձրին անմոռանալի ու տպավորիչ»,-ասված է հաղորդագրության մեջ։