Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրացնելով Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված տեղեկությունը՝ Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 35-ամյա երիտասարդը սոցիալական կայքերից մեկի իր էջում քաղաքացիներին առաջարկում է գումարի դիմաց հերթագրել ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում՝ նշելով, որ օրենքի խախտումներ թույլ չի տալիս։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները 35-ամյա երիտասարդին հայտնաբերել, տեղափոխել են բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25 000-ից 50 000 դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում հերթագրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իսկ ցանկացած իրավախախտում կարժանանա իրավապահների հակազդմանը։

170