Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրեր առաջ արած մեկ այլ գրառման, որը մեծ քննարկումների տեղիք էր դարձել և աղմուկի կենտրոնում հայտնվել:

«Խորհրդային Միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է․ «Քաղբյուրոյին գնդակահարել, Կրեմլի պատերը ներկել կանաչ»։ Հայկական ռադիոն արձագանքում է․ «Իսկ ինչու՞ կանաչ»։

Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։

Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին, անդրադառնալով եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին, վարչապետը մի շարք գրառումներ էր կատարել, որոնցից մեկում գրել էր.

«Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:

502