60-ամյա տղամարդը հրացաններ և ատրճանակ է ներկայացրել ոստիկանություն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության ծառայողները հետևողականորեն անցկացնում են բացատրական աշխատանքներ:
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին 60-ամյա մի տղամարդ բաժին էր ներկայացրել տարբեր մոդելների հինգ հրացան և մեկ ատրճանակ:
Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
03 Հունիս, 2025 17:37
222