Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինական պատվիրակության մի քանի անդամներ ռուսական կողմի հետ բանակցությունների են ժամանել Ստամբուլ՝ զինվորական համազգեստով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Չիրագանի պալատի տարածք (որտեղ հունիսի 2-ին նախատեսված են բանակցությունները)  մտած ուկրաինական ավտոշարասյան մեջ կարելի էր տեսնել մի քանի հոգու՝ զինվորական համազգեստով։

Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի Թուրքիայում հունիսի 2-ին: Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, արդեն ժամանել է Ստամբուլ: Կողմերը կներկայացնեն հրադադարի վերաբերյալ իրենց հուշագրերի նախագծերը:

151