
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը,
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը,
Տավուշի մարզի Սևքար համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը,
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Իսկ հունիսի 12-ին նույն համայնքներում կիրականացվեն հունիսի 5-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում, քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են ստանալ նորը, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։