Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ մեր երկրում գտնվող՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վրացերեն մատյանների նմուշներին։

Պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Մատենադարանբի վերականգնման բաժնում. տնօրեն Արա Խզմալյանը նրանց ծանոթացրել է հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման հայկական մշակույթը։

Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության արվեստին։

 

 

243