
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված ուղիղ բանակցություններին աջակցելու քայլերը։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։
«Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ․ քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արյունահեղությանը վերջ դնելու համար ուղիղ բանակցություններին աջակցելու հարցերը»,- հաղորդել է Պետքարտուղարությունը։
Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված քայլերը։