Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, կհրավիրվի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, միայն թե դա չխանգարի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին։

«Շատ հավանական է, որ Զելենսկին կհրավիրվի, բայց նա չի մասնակցի Հաագայում նախատեսված աշխատանքային հանդիպումներին»,- ասել է AFP-ի աղբյուրը։ Նրա խոսքով՝ մասնակից պետությունները փորձում են խուսափել Դոնալդ Թրամփի դժգոհությունն առաջացնելուց, որի հետ Զելենսկին բարդ հարաբերություններ ունի։

128