Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Հանդիպումն անցնում է մամուլի համար փակ ձևաչափով։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական բանակցային խումբը՝ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Երեք երկրների պատվիրակությունների վերջին հանդիպումը կայացել էր փետրվարի 18-ին՝ Ժնևում։
Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել հետկոնֆլիկտային շրջանում մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային հարցերը։
Հանդիպման մասնակիցները կկենտրոնանան սպառնալիքների կանխարգելման մեխանիզմների մշակման և տարածաշրջանային կայունության ամրապնդման վրա։
Ինչպես ավելի վաղ ТАСС-ին հայտնել էր աղբյուրը, ուկրաինական կարգավորումը, «թեև չափազանց կարևոր հարց է, սակայն այս լայնածավալ քննարկման միայն մեկ ուղղությունն է»։