Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնը չի ակնկալում, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի հասնել խաղաղության համաձայնության, սակայն մտադիր է հստակեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«ԱՄՆ-ն չի ակնկալում Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում կարգավորել հակամարտությունը, սակայն ցանկանում է յուրաքանչյուր կողմից հստակեցնել նրանց դիրքորոշումները, որպեսզի հետագայում հնարավոր լինի փոխզիջումներ փնտրել»,- գրել է լրագրողը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները հնարավորություն են տալիս բեկում մտցնել հակամարտության կարգավորման գործընթացում։

 

46