Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 4-ին հանդիպել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր: Հյուրերն իրենց դիտարկումներն են ներկայացրել գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով ոլորտային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը: Կարեւորվել է համաձայնագրի կիրարկման ընթացքում մոնիթորինգի իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:

205