Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն,- Araratnews.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ պատասխանելով Տեղ համայնքի սահմանից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ քաղաքացիների՝ ատրճանակ պահելու մասին հարցին:

Նշենք, որ Aravօt.am-ը գրել էր, որ շաբաթներ առաջ, Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին, «Նիսսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ:

Ըստ լրատվամիջոցի՝ ոստիկանները Գորիսում ձերբակալել եւ բաժին են տեղափոխել երեք անձի և որ Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին, բարկությունից դրդված, իր օդաճնշիչ ատրճանակը հանել՝ վախեցնելու նպատակով պահել է ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։

Մեզ հետ զրույցում Կիմա Ավդալյանը նշեց, որ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձ չկա:

 

1394