
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը շատ բան է զոհաբերել իր միջուկային արդյունաբերությունը զարգացնելու համար և չի կնքի գործարք Միացյալ Նահանգների հետ՝ առանց պահպանելու իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Իրանը բարձր գին է վճարել այս հնարավորությունների համար, և չկա որևէ սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք այն հայրենասերներից, ովքեր իրականացրին մեր երազանքը։ Կրկնում եմ՝ չկա հարստացում՝ չկա գործարք։ Չկա միջուկային զենք՝ կա գործարք»,- գրել է նա X-ում` Araratnews.am-ի փոխանցմամբ։
Արաղչիի խոսքով՝ միայն մի քանի երկրներ ունեն միջուկային ռեակտորները ինքնուրույն սպասարկելու ունակություն, քանի որ դա պահանջում է ամուր արդյունաբերական բազա և գիտատեխնիկական համալիր, որը կարող են ապահովել անհրաժեշտ մարդկային ռեսուրսները։ Նա հավելել է, որ Իրանը ոչ մի պարագայում չի հրաժարվի ձեռք բերված արդյունքներից։