Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Խարբերդ 10 հասցեում իր դռներն է բացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բագրատունյաց» առողջության կենտրոնի Նոր Խարբերդի մասնաճյուղը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Վերանորոգված և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցված մասնաճյուղը հնարավորություն է տալիս երևանցիներին ստանալ որակյալ, հասանելի և ժամանակակից բժշկական օգնություն ու սպասարկում՝ իրենց բնակության վայրին մոտ։

100