Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, նախարարն իր անդրադարձում նշել է. «Fitch վարկանիշային գործակալությունը՝ միջազգային ամենահայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, քիչ առաջ հրապարակել է միջանկյալ մի զեկույց, որի մեջ արձանագրված է` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում նպաստելու Հայաստանի վարկունակության բարձրացմանը, Թուրքիայի տարածքով այլընտրանքային ուղիների հաշվին առևտրի աշխուժացմանը և ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը: 

Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, ինչպես նաև արժութային տատանումների ու հարկաբյուջետային ռիսկերի նվազեցման մեր կանխատեսումները: Այս դրական զարգացումները բացում են նոր հնարավորություններ միջազգային ներդրումների ներգրավման համար և բարձրացնում Հայաստանի վստահելիության մակարդակը:

Սպասում ենք մյուս գործակալությունների արձագանքներին»։

105