Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցում քննարկել է ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները․ araratnews.am-ի փոխանցմամբ՝ РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի օրը։

«Ֆիդանը և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը և հունիսի 24-25-ը Հաագայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները»,- ասել է աղբյուրը։

87