Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

 

Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

 

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

103