Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններին, քանի որ հույս ունի համաձայնության գալ Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է Axios ինտերնետային հարթակը։

ԱՄՆ և հրեական պետական ​​պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն՝ Թրամփը Նեթանյահուի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ «կա հնարավորություն Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու»: Նախագահը նշել է, որ այդ պատճառով է նա «այս պահին դեմ ռազմական գործողություններին»:

Պորտալի տվյալներով՝ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ «իրանցիները վարպետներ են բանակցությունները հետաձգելու» հարցում:

204