
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք, մասնավորապես, քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման հնարավորությունը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա նշել է, որ, նախագահի կարծիքով, Իրանի հետ հնարավոր գործարքը շարժվում է ճիշտ ուղղությամբ:
Մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները գլխավորել են արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հայտարարել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության մասին, և որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների հինգերորդ փուլը նախատեսված է մայիսի 23-ին՝ Հռոմում։