Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հինգշաբթի օրը սկսել է այցը Կիև․ նա ժամանելուն պես հայտարարել Է Եվրոպայի կողմից Ուկրաինային հետագա աջակցությունը քննարկելու ծրագրերի մասին, հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ:

«Իհարկե, այստեղ խոսք կգնա այն մասին, թե ինչպիսին կլինի Գերմանիայի և Եվրոպայի աջակցությունը ապագայում։ Ինչ կարող ենք անել, օրինակ, արդյունաբերական համագործակցության ոլորտում և այլ ոլորտներում», - ասել է նախարարը։

Ավելի վաղ, հիշեցնում է թերթը, Պիստորիուսը մի շարք միջազգային նախաձեռնությունների մեկնարկ էր տվել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման եւ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու, նրա կապի համակարգերի անվտանգության ապահովման համար:

106