Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թրամփը «ճնշման լծակ» ունի, որը թույլ կտա վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությանը, վստահ է Զելենսկին։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությանը, նա ունի համապատասխան «ճնշման լծակ», վստահ է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։

«Ամեն ինչ նրա ձեռքում է։  Թե որքան ուժեղ կլինի պատժամիջոցների փաթեթը, կախված է նրանից։ Որոշումների կայացման արագությունը կախված է նրանից», - ասել է Զելենսկին Axel Springer լրատվամիջոցին տված հարցազրույցում, փոխանցում է Araratnews.am-ի փոխանցմամբ։

Անդրադառնալով փետրվարի վերջին Սպիտակ տանը Թրամփի հետ հրապարակային վեճին՝ Զելենսկին ասաց. «Չեմ կարծում, որ դա մեզ ավելի մտերմացրեց։ Բայց դա անցյալում է»։

139