Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանցի զինվորականներն ու պետական պաշտոնյաները քննարկել են Իսրայելի կողմից հարվածի դեպքում պատասխան գործողությունները: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամաբ, հայտնել է The New York Times  պարբերականը ՝ հղում անելով իր աղբյուրին:

Նրա տվյալներով ՝ Իսլամական Հանրապետությունը մշակել է պատասխանի պլան, որը ենթադրում է անհապաղ հակահարված հրեական պետության տարածքի ուղղությամբ ՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNBC հեռուստաալիքը, ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություններ են ստացել, որոնց համաձայն Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել: Axios ինտերնետ-հարթակի տվյալներով ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին նախազգուշացրել է նման քայլի մասին:

112