Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքները շարունակելու հարցում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և սա նույնպես քննարկվել է այսօր, վճռական է՝ շարունակելու աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը։

384