
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ արվեստագետների տարհանման գործում ցուցաբերած օգնության համար։
Araratnews.am-ի փոխանցմամբ, ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունան, Լավրովն այս մասին ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Մասնավորապես, կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման համատեքստում, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը և բոլոր համապատասխան կառույցներին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ արվեստագետների տարհանման գործում ցուցաբերած աջակցության համար։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իսրայելա-իրանական լարվածության սրման հետևանքով առաջացած անվտանգության իրավիճակի վերաբերյալ և ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը», - հայտնել է Արտաքին գործերի նախարարությունը։