Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսվարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։
Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
18 Հունիս, 2025 16:57
295
Բացահայտվել են տեսչական մարմնի պաշտոնատար անձանց և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքեր. քրեական վարույթը դատարանում է
16 Սեպտեմբեր, 2025 12:57
Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ իրականացնել կարևոր համաձայնագրերը. Վան Սյաոհոնը՝ ՔԿ նախագահին
16 Սեպտեմբեր, 2025 10:37
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը
15 Սեպտեմբեր, 2025 10:54