

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կտրիճ Ներսիսյանը եկեղեցու իրավական ուժ ունեցող կանոնների համաձայն՝ եկեղեցուց դուրս է։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ իր հետ բերել է Եկեղեցու՝ 220թ. հրապարակված կանոնագիրքը, որը Արդարադատության նախարարությունում գրանցված է հենց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի ներկայացմամբ։
Վարչապետը նաև մանրամասնեց, թե ինչու նախկինում չի անդրադարձել այս հարցին․
«Երբ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, ես չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ։ Որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որն ունի հոգևոր կյանք՝ ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է վերաբերվեմ այս ամենին, և ինձ համար պարզ էր, որ պետք է վերաբերվեմ՝ համաձայն Հայ առաքելական եկեղեցու ավանդի և կանոնների»,- ասաց նա։
Փաշինյանը նաև դիմեց ընդդիմադիրներին․ «Ընդդիմության ներկայացուցիչներն եկել, ասում են՝ կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում»,- նշեց նա։