Նոր հարթակ քո կիբեռանվտանգության համար․ ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը:Հարթակը ստեղծվել է քաղաքացիներին ժամանակին իրազեկելու կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովելու նրանց անվտանգությունը թվային միջավայրում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։
Էջը կառավարվում է ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։
16 Սեպտեմբեր, 2025 11:09
71