Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ծանոթացեք՝ Մարիամ Ջաքմյանն է հայուհի, ով բնակվում է Քուվեյթում։ Չնայած հայրենիքից հեռու լինելու փաստին, նա հայրենանվեր գործ է կատարում՝ արաբներին սովորեցնելով հայերեն։

Մարիամը սոցիալական «ՏիկՏոկ» հարթակում ունի բավականին մեծ լսարան՝ 306 հազար հետևորդ, իսկ նրա տեսանյութերն արժանացել են շուրջ 1.9 միլիոն հավանության։ Այդ հոլովակներում Մարիամը հաճախ հանդես է գալիս երաժշտական կատարումներով, լեզվական խաղերով և այլ ստեղծագործ ձևաչափերով՝ զուգահեռաբար օգտագործելով հայերեն, արաբերեն, իսկ երբեմն՝ այլ լեզուներ։ Հենց այս բազմալեզու մոտեցումն է նրան դարձնում հասանելի և գրավիչ տարբեր ազգերի ներկայացուցիչների համար։

Շատ գնահատելի է Մարիամի գործունեությունը։ Լինելով հայրենիքից հեռու՝ նա ծառայում է ազգային արժեքներին, սովորեցնում և տարածում հայոց լեզուն օտար ափերում։

310